Գազայի հատվածի խմբավորումները իսրայելական բանակի հետ երեք շաբաթյա դիմադրության արդյունքում զրկվել են իրենց հրթիռների կեսից, կորցրել են առնվազն 300 զինյալ եւ սպառել բոլոր պատրաստած «մարտավարական անականկալները», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իսրայելական հետախուզության պաշտոնյային:
20-օրյա զանգվածային ռմբակոծությունների եւ դաժան օդային կռիվների արդյունքում համաշխարհային հանրության աճող ճնշման ներքո Իսրայելը հուլիսի 28-ի երեկոյից պաղեստինյան հարձակման արձագանման եւ սահմանակից հատվածում ստորգետնյա թունելների ոչնչացման գործողություն է իրականացրել:
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժման եւ նրա համախոհների վիճակը հետախույզը գնահատել է ծանր ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ճակատներում: Հիմնական խնդիրներից մեկը, որի հետ բախվել են զինյալները, զինանոցի արագ սպառումն է, որտեղ գործողության սկզբում հաշվվում էր 9 հազարից ավելի հրթիռ:





























