Ամերիկյան «Los Angeles Times» թերթը տարածել է ուղեւորատար ինքնաթիռների վթարների մասին տեղեկություն՝ Եվրոպայի քարտեզի վրա ցույց չտալով Ֆրանսիան:

Քարտեզի վրա Ատլանտյան օվկիանոսը ձգվում է Շվեյցարիայի ափերով, իսկ Ֆրանսիան առհասարակ գոյություն չունի, հաղորդում է «Independent»-ը: Ամերիկյան թերթի ներկայացրած քարտեզը ֆրանսիացիների քննադատությունն ու զայրույթն է հարուցել:

Սոցցանցերի որոշ ֆրանսիացի օգտատերերն առաջարկել են ի պատասխան ամերիկացի լրագրողների՝ աշխարհի քարտեզի վրայից ջնջել ԱՄՆ-ը:

Ավելի ուշ թերթի՝ տեղեկությունը տարածող բաժանմունքը ներողություն է խնդրել: