Microsoft կորպորացիան Չինաստանում հերթական հակամենաշնորհային հետաքննության կենտրոնում է հայտնվել: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

Չինական պետական պաշտոնյաներն անսպասելի ստուգայցեր են կատարել Պեկինում, Շանհայում, Գուանչժոում եւ Չենդուում գտնվող Microsoft-ի գրասենյակներ:

Խնդրով զբաղվում է Չինաստանի արդյունաբերության եւ առեւտրի հարցերով պետական վարչակազմը, որը պատասխանատու է շուկային հետեւելու եւ այն կարգավորելու համար եւ սովորաբար հետաքննություններ է նախաձեռնում կաշառակերության եւ կոռուպցիայի, ինչպես նաեւ մտավոր սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ:

Microsoft-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունն «ուրախ է եղել պատասխանել կառավարության հարցերին», սակայն հրաժարվել է լրացուցիչ որեւէ տեղեկություն փոխանցել: