Բրիտանիայի արքայազն Հարրին հետեւել է տատիկի՝ Էղիսաբեթ 2-րդի օրինակին եւ «փչացրել» Համագործակցության խաղերի մասնակիցների ինքնանկարը: Այդ մասին գրում է The Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թագուհին անսպասելիորեն հայտնվել էր Գլազգո ժամանած ավստրալացի մարզուհիների մեջքին: Ինչ վերաբերում է Հարրի արքայազնին, ապա նա «փչացրել է» նորզելանդական պատվիրակաության անդամների՝ Գորդոն Թիջենսի, Թրուոր Շեյլերի եւ Գերի Հերմանսոնի «սելֆին»: Լուսանկարի հետին պլանին կարելի է տեսնել ժպտացող արքայազնին:
Շեյլերին այնքան է դուր եկել «ֆոտոռումբը», որ վերջինս այն ֆեյսբուքի իր էջում գլխավոր լուսանկար է դարձրել:





























