«Լույս» հիմնադրամի 2014-2015թթ. կրթաթոշակին արժանացել է 57 ուսանող, որոնցից  29-ը Հայաստանից են, 23-ը՝ ԱՄՆ-ից, 4-ը՝ Լիբանանից, 1-ը՝ Ռուսաստանից:

Կրթաթոշակառուներն ընդունվել են Կալիֆոռնիայի Բերքլի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտ,  Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Քեմբրիջի, Չիկագոյի, Օքսֆորդի եւ Սթենֆորդի համալսարաններ: Նրանցից մեկը կստանա ասպիրանտի աստիճան, 39-ը՝ մագիստրոսի, 17-ը՝ բակալավրի:

Նշենք, որ կրթաթոշակ տրամադրելիս «Լույս» հիմնադրամը հաշվարկում է ուսման վարձը, կեցության ծախսերը, ապահովագրությունը, գրքերը, նոութբուքը և ճանապարհածախսը: Հիմնադրամը հատկացնում է անհրաժեշտ ամբողջ գումարի 50 տոկոսից ոչ ավելին: