Օգոստոսի 10-ին ժամը 21:05-ից մինչեւ օգոստոսի 11-ը ժամը 06:50-ն ամբողջ աշխարհի բնակիչները կարող են հետեւել գերլուսնին:

Աստղագետների հավաստմամբ, այն լինելու է տարվա ընթացքում ամենամեծն ու վառը: Այդ գիշեր Լուսինը Երկրին այնքան է մոտենալու, որ երկնային երկու լուսատուների միջեւ հեռավորությունը կազմելու է 356.800 կմ:

Ըստ «Голос» կայքի, գիտնականներն ասում են, որ Երկրի արբանյակը նման հատուկ օրերին սովորականից 14% ավելի մեծ եւ 30% ավելի վառ է թվում: Նման արտասովոր էֆեկտն առաջանում է Լուսնի եւ Երկրի հետ լիալուսնի կամ նորալուսնի առավելագույնս մոտեցման պահին:

Հիշեցնենք, որ վերջին գերլուսնին հնարավոր էր հետեւել հուլիսի 12-ին: