Ամերիկացի գիտնականները պանիրի արտադրության միջոց են գտել առանց կաթի օգտագործման, սակայն սովորական մթերքի բոլոր բնութագրիչներով:

Նրանք կաթի սպիտակուց են ստեղծել՝ օգտագործելով կովի կաթի գենետիկ հերթականությունը, եւ սովորական խմորիչների օգնությամբ աճեցրել այն: Այնուհետեւ սպիտակուցն առանձնացվել է խմորիչներից, խառնվել շաքարի եւ բուսական յուղերի հետ, եւ կաթնաթթվային բակտերիաների օգնությամբ պատրաստվել  է աշխարհում առաջին բուսակերական պանիրը, որի արտադրության ժամանակ կենդանական ծագման մթերքներ չեն օգտագործվել:

Այժմ սրվակի պանիրը մարդու համար անվտանգության ստուգում է անցնում: Հնարավոր է, որ մի քանի տարի հետո բուսակերների պանիրն արտադրվի սովորական պանիրի հետ զուգահեռ, հաղորդում է «Kedem»-ը: