Իրանի իշխանությունները դաժանորեն կանխելու են ցանկացած բողոքի ակցիաներ, որոնք կանցկացվեն երկրում նախագահական ընտրությունների մեկ ամյակի կապակցությամբ:
Երկու գլխավոր ընդդիմադիր առաջնորդներ Միրհոսեին Մուսավին եւ Մեհդի Քարուբին արդեն չեղյալ են համարել իրենց կողմնակիցների ելույթները ՝ հնարավոր բռնությունից խուսափելու համար:
Անցած տարի անցկացված ընտրություններում, պաշտոնական տվյալներով, Մահմուդ Ահմադինեջադը երկրորդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում: Ընդդիմությունը հայտարարել էր, որ ընտրությունները կեղծվել են: Իսկ իշխանությունները ցրել էին այդ առնչությամբ կազմակերպված բողոքի ակցաները եւ ձերբակալել հարյուրավոր մարդկանց:


























