Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանի կողմից իր անդամ-երկրներից որեւէ մեկի հարձակման դեպքում լավ պատրաստված չէ, իր զեկույցում զգուշացնում է բրիտանացի ազդեցիկ պատգամավորների խումբը, հաղորդում է BBC-ի ռուսական  ծառայությունը:

Պալատի համայքների պաշտպանության կոմիտեն հաղորդել է, որ Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց ՆԱՏՕ-ի՝ սպառնալքիներին հակազդելու ի «լուրջ թերությունները», պատգամավորները նաեւ նշում են «արմատական բարեփոխումների» անցկացման անհրաժեշտությունը:

Բրիտանացի խորհրդարանականների խոսքով՝  Ռուսաստանի կողմից սովորական հարձակման վտանգը մեծ չէ, սակայն կա նաեւ կիբեռտանկերի, տեղեկատվական պատերազմի սպառնալիք:

Խորհրդարանականների զեկույցում առաջարկված փոփոխությունների շարքում Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի զորքերի եւ ռազմական տեխնիկայի մշտական առկայությունն է, արագ արձագանքման  գոյություն ունեցող ուժերի բարելավումը, դաշինքի բոլոր անդամ-երկրների քաղաքական եւ ռազմական առաջնորդների մասնակցությամբ լայնամասշտաբ զինավարժություններ:

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ դաշինքում կուսումնասիրել բրիտանացի պատգամավորների զեկույցը: