Իսրայելի ԶՈՒ հայտարարել է 16 հազար պահեստայինների լրացուցիչ հավաքագրման մասին: Այսպիսով, Գազայի հատվածում զինվորների թիվը գերազանցում է 86 հազարը:

Հավաքագրման հրամանը թույլ կտա շունչ քաշել ցամաքային գործողություններին մասնակացած զինվորների մի մասին: Ավելի վաղ, իսրայելական զինվորականները կառավարությունից թույլտվություն  են ստացել կանչել 70 հազար պահեստայինններին, որոնցից 50 հազարը արդեն հավաքագրած է հատուկ գործողության կարիքների համար, հաղորդում է «Ռոսբալտը»՝ http://www.rosbalt.ru/ վկայակոչելով France-Presse գործակալությանը:

Իսրայելի բանակը շարունակում է ոչնչացնել  Գազայի հատվածում տեղակայված թունելները՝ ռազմավարական կորուստ հասնելով ՀԱՄԱՍ-ին: Գործողությունները կընդհատեն «հումանիտար ընդմիջումներով»՝ անկլավի քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով:

Հուլիսի 8-ից մեկնարկած գործողության արդյունքում պաղեստինյան զոհերի թիվը կազումէ  1.3 հազար մարդ, որոնց մեծ մասը խաղաղ քաղաքացիներ են: