ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, որտեղ իշխում են հանրապետականները, սատարել է հանրապետական Ջոն Բեյների հայցը նախագահ Բարաք Օբամայի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ: Հանրապետականները ենթադրում են, որ Օբաման չարաշահել է իր իրավասությունները առողջապահութհան համնակարգի բարեփոխումների ժամանակ:

Ինչպես նշվում է Ներկայացուցիչների պալատի իրավաբանները մտադիր են օգոստոսի 1-ից սկսոզ խորհրդարանական արձակուրդների ժամանակ պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Հանրապետական կուսակցության անդամները պնդում են, որ փորձում են պաշտպանել իշխանությունների սահմանադրական տարանջատուը, սակայն Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների խոսքով՝ այս հնարքը նախընտրական հնարք է:

Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Օբաման հանրապետականներին կոչ էր արել «վերջ տալ անընդհատ ատելությանը» եւ դրա փոխարեն որեւէ օգտակար բան անել: