Արգենտինայի իշխանությունները դեֆոլտ են հայտարարել, այսինքն՝ պաշտոնապես հայտարարել են, որ չեն կարող վճարել իրենց պարտքերը:

Արգենտինական պետպաշտոնյաները մինչեւ վերջին պահը փորձել են հիմնադրամների հետ տարաժամկետման պայմանագրեր կնքել, սակայն անցյած գիշեր բանակցությունների վերջին փուլը եւս անարդյունք է եղել:

«Երկարաժամկետում դեֆոլտի հետեւանքները կանխագուշակելն անհնար է, սակայն մի բան պարզ է. դրանք երբեք դրական չեն կարող լինել», - կարծում է բանակցություններում դատավոր նշանակված Դենիել Փոլաքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: http://www.bbc.co.uk/russian/

Այդուհանդերձ, փորձագետները կարծում են, որ ներկայիս դեֆոլտի հետեւանքները այնքան կտրուկ չեն լինի, որքան 2001թ.-ին,  երբ Արգենտինայի կառավարությունը հարկադրված սառեցրել էր քաղաքացիների խնայողական հաշիվները, փողոցներում զանգվածային բողոքներ ու բախումներ էին անցկացվում, ինչի արդյունքում մի քանի մարդ էր զոհվել:

Այս հարավամերիկյան պետությունը վերջին 13 տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ է հայտարարում դեֆոլտի մասին, ընդ որում, ներկայիս 1,3 մլրդ պարտքը առաջացել է հենց 2001թ.-ի դեֆոլտից հետո, երբ հեջավորման հիմնադրամները պետական պարտատոմսերը ձեռք բերեցին իջեցված գներով: