ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գրել էիր հայտնի հոր՝ ամերիկյան 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-մեծի կենսագրությունը: Գիրքը լույս կտեսնեի այս տարվա նոյեմբերին, հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Crown հրատարակչատանը:

Պարբերականի ներկայացուցիչների խոսքով՝ տվյալ հրապարակությունը պատմական իրադարձություն է, իսկ կենսագրությունը «եզակի է եւ շատ անձնական»:

«Դեռ երբեք նախագահը չի պատմել իր հոր՝ կրկին նախագահի պատմությունը՝ ամեն ինչին նայելով սեփական աչքերով», - ասվում է պարբերականի հայտարարության մեջ:

«Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը մեծ ծառայող է, քաղաքական գործիչ եւ հայր: Ինձ հաճելի էր նկարագրել նրա կյանքի պատմությունը եւ ես հույս ունեմ, որ բոլորին դուր կգա այն կարդալ», - հայտարարել է Ջոր Բուշ-կրտսերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Գիրքն ընդգրկում է 41-րդ նախագահի կյանքի եւ կաիրերայի իրադարձությունները, ներառյալ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ ժամանակŐբանակում նրա ծառայությունը, Տեխասի նավթային բիզնեսում իր հսկայական աշխատանքները, ԱՄՆ կոնգրեսում նրա քաղաքական կարիերայի վերելքը, Կենտրոնական հետախուզական դաշնության ղեկավարումը եւ ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատանքը:

Ինչպես նշվում է կենսագրության առաջին տպաքանակը բաղկացած կլինի միլիոն օրինակից: Թղթային տարբերակից բացի կթողարկվի նաեւ աուդիոգիրքը: