Ավստրալիայում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել մալայզիական Բոինգի կործանման կապակցությամբ: Այդ մասին ասվում է երկրի վարչապետ Թոնի Էբոտի պաշտոնական ինտերնետ-էջում:
Նշվում է, որ օգոստոսի 7-ին երկրի բոլոր կառավարական հաստատություններում կիջեցվեն պետական դրոշները: Այդ օրը Մելբուրնում ազգային հիշատակման ծառայություն կանցկացվի, որ միջկրոնական բնույթ կկրի:
«Այդ ծառայությունը կոչված է հարգելու զոհվածների հիշատակը եւ աջակցելու հարազատներին կորցրածներին», - ասվում է վարչապետի հայտարարության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Մենք ցավում են բոլոր 298 զոհերի համար, բայց ամենաշատը 38 կանանց եւ տղամարդկանց եւ երեխաների համար, ում համար Ավստրալիան հայրենի տուն է: Մենք ցավակցում են մահացածների ընտանիքներին, եւ աջակցություն կցուցաբերենք այս դժվար ժամանակներին: Մենք մեր վշտի եւ վճռականության մեջ միասնական ենք: Արդարությունը պետք է հաղթանակի», - ասվում է հաղորդագրության մեջ:





























