ԱՄՆ-ն Իսրայելին զինամթերք է ուղարկել Գազայի հատվածում գործողության համար: Տեղեկությունը հաստատել է ամերիկյան Պենտագոնի ներկայացուցիչը:

Զինամթերքն Իսրայելին է հատկացվել Միացյալ Նահանգների ռազմավարական պաշարներից, անցյալ շաբաթ արված պաշտոնական հարցումից հետո:

Պենտագոնի ներկայացուցին ընդգծել է, որ Իսրայելին ուղղված այս ռազմական աջակցությունն օրենքով Սպիտակ տան հատուկ սահմանափակում չէր պահանջում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ իսրայելական զինվորական ուժերը հայտարարել էին, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ գործողություները շարունակվելու եւ տարածվելու է ավելի մեծ թիրախների վրա այդ տարածքի կենտրոնում եւ հարավում: