«Ռոսպոտրեբնադզոր»-ը հանձնարարել է ժամանակավորապես արգելել Ռուսաստանի տարածք ուկրաինական հյութերի ներմուծումը, այդ թվում մանկական:

Սանիտարական գերատեսչությունը իր որոշումը բացատրում է նրանով, որ Ուկրաինայից ներմուծվող հյութերը «չեն անցել պետական գրանցում՝ Մաքսային միության տեխնիկական ընթացակարգերի պահանջների  համապատասխան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը արգելել էր Ուկրաինայից մաթնամթերքի եւ պահածոների ներմուծումը: