Ստրասբուրգի եվրոպական դատարանը որոշել է, որ Ռուսաստանի կառավարությունը «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին բաժնետերերին պետք է 1,86 մլրդ եվրո վճարի որպես փոխհատուցում: բողոքը ՄԻԵԴ-ն ընդունել էր դեռ 2011-ին: Հայցվորները սկզբում պահանջել էին 98 մլրդ եվրո:

Այս որոշումը վերջնական չէ եւ կարող է բողոքարկվել ՄԻԵԴ-ի մեծ պալատում, երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ օրերս Հաագայի արբիտրաժային դատարանը վճիռ է կայացրել, ըստ որի Ռուսաստանը պետք է «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին սեփականատերերին 50 մլրդ դոլարից մի փոքր ավելի գումար վճարի:

Բացի այդ, ՄԻԵԴ-ը պարտադրել է Ռուսաստանին 26 հազար եվրո վճարել «Ռուսաստանի հանրապետական կուսակցություն – ժողովրդական ազատության կուսակցության» ղեկավար Բորիս Նեմցովին՝ որպես բարոյական փոխհատուցում: