Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:  
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին, ում ծննդյան օրն է այսօր:
Անդրանիկ Մարգարյանը եղել Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը: նա Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թ.թ.: Նա մահացել է 2007-ի մարտի 25-ին: