Գերմանիան եւ Ռուսաստանն աշխատում են խաղաղ կարգավորման գաղտնի ծրագրի ուղղությամբ, որը վերջ է դնելու է Ուկրաինայի շուրջ լարվածությանը: Այս մասին տեղեկացնում է Inopressa-ն՝ հղում կատարելով Independent-ին:

Հրատարակության տվյալներով, բանակցությունների գլխավոր խնդիրները Ուկրաինայի սահմանների կայունացումն ու երկրի տնտեսության ամրապնդումն են, հատկապես՝ գազային նոր պայմանագրի օգնությամբ: Հոդվածի համաձայն, միաժամանակ, գոյություն ունեն «ավելի վիճելի կետեր». որպեսզի ռուսական կողմը Մերկելի ծրագիրն ընդունելի համարի, միջազգային հանրությունը ստիպված կլինի ընդունել Ղրիմի անկախությունն ու դրա միավորումը Ռուսաստանին:

Աղբյուրների հավաստմամբ, առաջին փուլում կպահանջվի, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի ֆինանսական եւ ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստներին: Դրա փոխարեն տարածաշրջանին «որոշ իրավասություններ կտրվեն»: Ուկրաինայի նախագահը ՆԱՏՕ-ին անդամակցության համար չի դիմի, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի խանգարի Եվրամիության հետ Ուկրաինայի նոր առեւտրային կապերին:

Բացի այդ, Ուկրաինային նոր, երկարաժամկետ համաձայնագիր են առաջարկելու «Գազպրոմ»-ի հետ, իսկ Մոսկվան փոխհատուցելու է Ղրիմի ռազմածովային նավատորմի բազայի վարձավճարը՝ Կիեւին փոխանցելով «1.3 մլրդ դոլարի չափով ֆինանսական փաթեթ»: