Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին եւ դեսպանատան աշխատակազմին:


























