Մալյզիական «Բոինգ-777» ինքնաթիռի կործանման վայր ուղեւորության նախօրեին ռուսական ավիացիոն փորձագետները ժամանել են Կիեւ:

Ռուսական խումբը նախատեսում է դեպքի վայր ժամանել միջազգային գործընկերների հետ, եւ միասին ուսումնասիրեն օդանավի փլատակները:

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են մեկ օրով ռուսամետ ակտիվիստների դեմ ռազմական գործողության դադարեցման մասին, որպեսզի փորձագետները անվտանգ հասնեն դեպքի վայր:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի ավիաաղետի հետեւանքով 298 մարդ է զոհվել: Ենթադրվում է, որ ինքնաթիռին հարվածել են: