Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 14-ին կայցելի Վրաստան:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ  այցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունենալու Վրաստանի ղեկավարության եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վրաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը կհաջորդի երկու նախարարների համատեղ մամլո ասուլիսը: