Գերմանիայի հարավում եգիպտացորենի դաշտում ոչ երկրային էակների գոյության հետքեր են հայտնաբերվել: Տեղի բնակիչները տարօրինակ նախշերով շուրջ 75 մետր տրամագծով արտասովոր շրջան են գտել:

Տեղական օդագնացության սիրահարների շնորհիվ հաջողվել է լուսանկարել հայտնագործությունը, որն այնուհետեւ տեղադրվել է համացանցում: Սոցիալական ցանցերում եւ ֆորումներում դաշտն անմիջապես մեծ ճանաչում է ձեռք բերել:

Ֆերմեր Քրիստոֆ Գյունտերը, ում պատկանում է եգիպտացորենի դաշտը, շփոթված է. «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի էր այդ անել: Ոչ մի կասկածելի բան չեմ նկատել, դաշտում գործիքների ոչ մի հետք չկա»:

Միաժամանակ, շատերը թերահավատորեն են վերաբերվում հրապարակված լուսանկարին: Ըստ informing.ru-ի, փորձագետները նշում են, որ այլմոլորակայինները կարող էին ավելի խնամքով նկարել այդ, առանց մարդկային հետքերի: