Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ռուսաստանում սառեցրել է ֆրանսիական «CLL» ընկերության, գյուղատնտեսական տեխնիկայի ամերկյան արտադրող «John Deere»-ի եւ շաքարի ռուսական արտադրող «Dominant Group»-ի ագրարային նախագծերի ներդրումները. սառեցված նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 271 մլն դոլար, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
«Տվյալ նախագծերը ստորագրված չէին, երբ ՎԶԵԲ բաժնետերերի մեծամասնությունը հաղորդեց բանկի ղեկավարությանն իր մտադրության մասին հավանություն չտալ Ռուսաստանում նոր նախագծերին տվյալ պահին: Արդյունքում ընթացիկ ժամանակում այդ նախագծերի շուրջ աշխատանքներ չեն տարվում»,- հայտնել է Ռուսաստանում ՎԶԵԲ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պիրկալոն:
Ավելի վաղ հաղորդում էին, որ «Բելայա դաչա» ընկերությունը դադարեցրել է կարտոֆիլի վերամշակման եւ կարտոֆիլի ֆրիի արտադրության նախագծի իրականացումը ՎԶԵԲ-ի կողմից 680 մլն ռուբլի հատկացնել հրաժարվելու պատճառով:




























