Ուկրաինայում մալազիական «Բոինգի» վթարի վայրում շարունակում են զոհված ուղեւորների մարմիններ մնալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀ հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը:

«Կարճ ժամանակում, քանի դեռ այնտեղ ենք գտնվել, մենք չէինք հետեւում ինչ-որ հատկանշական փոփոխությունների վթարի վայրում: Սակայն այնտեղ մինչ այժմ անձնական շատ իրեր կան(որոնք պատկանում էին ուղեւորներին): Ես չեմ ցանկանում խոսել փորձագետների անունից, սակայն նրանց հետ այսօր կարճ զրուցել եմ. նրանք հայտարարում էին, որ տեսել են մնացորդներ վթարի վայրում»,- հայտարարել է Ապականը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի, Ուկրաինայի, ԵԱՀկ եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ համաձայնություն ձեռք բերվեց դադարեցնել ռազմական գործողությունները ԵԱՀԿ ճանապարհին դեպի «Boeing 777»-ի վթարի վայրում: