Ռուսաստանում ֆասթֆուդի փաթեթավորման մեջ հավանաբար նման արտադրանքի  չափից շատ եւ պարբերաբար օգտագորման վնասի մասին նախազգուշական տեղեկատվություն կհայտնվի, ինչպես նաեւ նմանատիպ սննդի պարբերաբար օգտագործման դեպքում հիվանդությունների հետեւանքներով պատկերներ, հաղորդում է «Իզվեստիա» թերթը:

Համապատասխան օրինագիծը պարտաստում են Պետդումայի պատգամավորներ Իգոր Լեբեդեւը, Յարոսլավ Նիլովը եւ Անդրեյ Սոինցովը:

«Հայրենական սպառողը պետք է նախազգուշացված լինի արտադրանքի վնասակար բաղադրության մասին, նույն կերպ, ինչպես ծխախոտի նկատմամբ ընդունված միջոցառումները: Արագ սննդի արտադրանքի վրա պետք է նախազգուշական գրություններ տեղադրել», - կարծում են Պետդումայում:

Փոփոխությունները պետք է կատարվեն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Գովազդի մասին» օրենքներում եւ այլ նորմատիվ-իրավական ակտերում: