ԱՄՆ դատարանը Microsoft  ինտերնետ-հսկայից պահանջել է երկրի կառավարության վերահսկողությանը փոխանցել օգտատերերի էլեկտրոնային նամակագրությունը:

Ինչպես իր դատավաճռում նշել է գործընթացի նախագահը, կառավարության համար սկզբունքային է ոչ թե պահպանման վայրը, այլ տեղեկատվական հոսքի նկատմամբ վերահսկողության հնարավորությունը, հաղորդում  է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատարանի վճիռը միանգամից ուժի մեջ չի մտնի՝ ժամանակ տալով Microsoft-ին բողոքարկելու համար:

Ընդ որում, մի շարք այլ ամերկյան ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները ինտերնետ-հսկայի կողմից են հանդես եկել:

 «Չկա ավելի կարեւոր բան, քան յուրաքանչյուր օգտատիրոջ անձնական տեղեկատվության պաշտպանությունը՝ անկախ բնակության երկրից», - լրագրողներինց հայտարարել է AT&T հեռահաղորդակցական կորպորացիայի փոխնախագահ Ուեյն Ուոթսը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների խոսքով՝ կորպորացիաները կվախենան արտասահմանյան շուկաներում  միլիարդավոր դոլարների կորցնել, եթե նրանց հաճախորդները կասկածեն, որ ինֆորմացիոն կարող է ընկնել ԱՄՆ կառավարության ձեռքում եւ կօգտվեն ոչ ամերիկյան ծառայություններից: