ԱՄՆ էներգետիկայի նախարարության ատոմային անվտանգության ծառայության ղեկավար Թոմաս Դագոստինոն հունիսի 13-14-ը կայցելի Վրաստան: Այցի շրջանակներում Դագոստինոն ՆԳՆ ղեկավարության հետ քննարկելու Վրաստանի հետ համագործակցության հարցերը՝ ատոմային մաքսանենգության դեմ պայքարի հնարավորությունների բարելավման ուղղությամբ:

Այցի ընթացքում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը կստուգի օբյեկտները, որոնք ԱՄՆ-ը ֆինանսավորել էր ատոմային անվտանգության պետական ծրագրի շրջանակներում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն: