Վիքիպեդիան «Զակերզոնյայի ամիս» նախագիծ է իրականացնում, որը տեւելու է օգոստոսի 1-31-ը: Այս մասին տեղեկանում է УНН-ը՝ հղում կատարելով «Վիքիմեդիա Ուկրաինա»-ի մամուլի ծառայությանը:
Նախագիծը նվիրված է ուկրաինացիների արտաքսման մեկնարկի 70-րդ տարելիցին, որը սկսվել է 1944 թվականի սեպտեմբերի 9-ին եւ ընդմիջումներով տեւել մինչեւ 1951 թվականը:
«Զակերզոնյայից (Արեւմտյան Բոյկովշչինա, Լեմկովշչինա, Պոդլյաշյա, Խոլմշչինա, Լյուբաչիվշչինա, Նադսյանյա) արտաքսված 700 հազար ուկրաինացիների ճակատագրի հանդեպ անտարբերություն չցուցաբերող բոլոր մարդիկ, նաեւ բոլոր նրանք, ովքեր սիրում են պատմությունը, մշակույթը, աշխարհագրությունը, հետաքրքրվում են մեր անցյալի ու ներկայի շարքային եւ ոչ շարքային կերպարների կյանքի էջերով, հնարավորություն ունեն մասնակցել Վիքիպեդիայի «Զակերզոնյայի ամիս» նախագծին»,- նշում են մամուլի ծառայությունում:
«Նախագծի՝ ոչ պակաս կարեւոր նպատակը Վիքիպեդիայում նոր մարդկանց կողմից հոդվածներ գրելն ու խմբագրելն է. լրագրողներ, պատմաբաններ, Զակերզոնյայից արտաքսվածների ժառանգներ եւ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են մեր ժողովրդի պատմությամբ»,- նշում են մամուլի ծառայությունում:





























