Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հուլիսի 31-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության կոալիցիոն կառավարության առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի հետ եւ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, գոհունակությամբ արձանագրել տնտեսական ոլորտի իրավական դաշտի զգալի ընդլայնումը վերջին շրջանում:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը հանգամանալից քննարկեցին Հայաստանի և Չեխիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հնարավորությունները:

Դեսպան Սեյրանյանը զրուցակցին տեղեկացրեց ս.թ. սեպտեմբերի 10-12-ին Երևանում կայանալիք հայ-չեխական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստի և համատեղ գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: