«Սպայկա» ընկերությունը որոշում է ընդունել փակել Տավուշի մարզում պոլիէթիլենային ջերմոցների զարգացման նախագիծը: Այդ մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է ընկերության նախագծերի կառավարման բաժնի տնօրեն Կարեն Բաղդասարյանը: Պատճառը, հավելել է նա, այն է, որ ոչ միայն ներդրումների, այլ նաեւ ռիսկերի ծանրությունը միայն ընկերության վրա էին: «Մենք ստիպված կլինեինք աշխատել ամեն գյուղատնտեսի հետ առանձին, իսկ դա մարդկային մեծ ռեսուրսներ էր պահանջելու: Մենք ցանկանում էին, որպեսզի այդ ներդրումներն ու ռիսկերը մեզ հետ կիսեր այն կազմակերպությունը, որը կկարգավորեր աշխատանքը ֆերմերների հետ: Ցավոք, Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսին աջակցող կազմակերպություններից ոչ մեկը հնարավոր չհամարեց մասնակցել նախագծին»,- հավելել է Բաղդասրյանը:

«Սպայկա» ՍՊԸ-ն զբաղվում է Հայաստանից թարմ մրգերի ու բանջարեղենի արտահանմամբ՝ առավելապես Ռուսաստան: