ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է օևինագիծը, որը ենթադրում է Իսրայելին հավելյալ 225 մլն դոլար տրամադրել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանական համակարգի ֆինանսավորման համար: Այս փաստաթղթի օգտին է քվեարկել 395 օրենսդիր, դեմ էին ընդամենը 8-ը:
Սպասվում է, որ միջոցները կտրամադրվեն Իսրայելին 2015թ.-ի ֆինանսական տարվա ռազմական բյուջի շրջանակներում: Այն բանի համար, որպեսզի այն օրենքի ուժ ստանա, հարկավոր է, որպեսզի այն ստորագրի Բարաք Օբաման:
ԱՄՆ-ն արդեն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացրել «Երկաթե գմբեթ» ծրագրի իրականացման համար:





























