ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային գոհացնելու համար իսրայելցի զինվորականները Գազա ուղեւորվող նավատորմի ուղեւորների դեմ արցունքաբեր գազ չեն օգտագործել, հայտնում է իսրայելական Arutz Sheva-ը՝ վկայակոչելով The World Tribune-ում հրապարակված հոդվածը։
Համաձայն աղբյուրի՝ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Ըստ հոդվածի՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ընդունել է Օբամայի պահանջը՝ հուսալով, որ ԱՄՆ կհամաձայնի Իսրայելին ժամանակակից զենք մատակարարել։ Հետախուզության գործակալները պարզել են, որ այսպես կոչված «Ազատության նավատորմի» շատ թուրք ուղեւորներ տիրապետել են ձեռնամարտի եւ զենքի հետ վարվելու կանոններին։
Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները՝ The World Tribune թերթը հայտնել է նաեւ, որ Սպիտակ տունը կոչ է արել Իսրայելին՝ ծայրահեղ զգուշավորություն պահպանել ցանկացած զարգացման դեպքում։




























