Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշվում է Ինտերպոլի կայքում Ստավիցկու քարտի վրա, նրան փնտրում է Ուկրաինան պաշտոնի չարաշահմամբ առավել խոշոր չափի ունեցվածքի յուրացման, վատնման մեղադրանքով:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Ստավիցկու դեմ հետախուզում է հայտարարել ընթացիկ տարվա մարտի վերջին: Նախկին նախարարի դեմ հարուցվել է քրեական գործ:

Ստավիցկին հետախուզման մեջ է քրեական գործի շրջանակներում, որը նախկինում հարուցվել էր «ՎԵՏԷԿ» ընկերության սեփականատեր Սերգեյ Կուրչենկոյի դեմ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, նրան մեղարդում են «Ուկրգազդոբիչա» ձեռնարկության ունեցվածքի յուրացման մեջ: Տեղեկություն կար այն մասին, որ Էդուարդ Ստավիցկին մեկնել է Իտալիա: