Բաքվի ոստիկանությունը կանխել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության եւ «Միություն հանուն ժողովրդավարության» քաղաքական դաշինքի ակտիվիստների բողոքի գործողությունները:

Ակցիայի ամսնակիցները պահանջում էին ապահովել հավաքների ազատությունը, նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական անցկացումը, քաղբանտարկյալների ազատություն եւ պայքար կոռուպցիայի դեմ, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:

Ակցիայից մեկ ժամ առաջ ոստիկանությունը շրջափակել է այգին, որտեղ պետք է կայանար բողոքի գործողությունը եւ ձերբակալել է ընդդիմադիրների մի քանի խմբերի, որոնք վանկարկում էին «Ազատություն» եւ «Մուսավաթ»:

Ավելի վաղ՝ հունիսի 5-ին եւ մայիսի 15-ին Բաքվի ոստիկանությունը ցրել էր «Ազադլիգ» դաշինքի ցույցը: Բողոքի գործողության մասնակիցներին պատժել են վարչական կարգով: