Օգոստոսի 2-ից «Emirates» ավիաընկերությունը դադարեցրել է Գվինեայի մայրաքաղաք Կոնակրի թռիչքները: Այդ միջոցառումները ձեռնարկվել են Էբոլա վարակի տարածման կապակցությամբ: Ընկերությունը հայտարարել է, որ ուղեւորների ու անձնակազմի անվտանգությունը գլխավոր առաջնահերթությունն է: Երբ կվերականգնվեն թռիչքները, չի հաղորդվում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց մտադրության մասին 100 մլն դոլար ծախսել Էբոլա համաճարակի դեմ պայքարի համար, որին Արեւմտյան Աֆրիկայում ավելի քան 700 մարդ է զոհ գնացել: