Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին եւ նրա առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել է երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերվող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել փորձի փոխանակմանն ու տեխնիկական վերազինմանը, ինչպես նաեւ համատեղ միջոցառումների իրականացման խնդիրներին:


























