NASA-ի փորձագետները փորձարկել են «EmDrive» նոր շարժիչը, հաղորդում է pravda.ru-ն: Այդ ուժային սարքը վառելիք չի այրում եւ չունի շարժուն տարրեր, ծանրությունը ստեղծում է էլեկտրամանիսական ճառագայթման հաշվին: Այս շարժիչը կարող է փոխարինել եւ հզորությամբ առաջ անցնել հրթիռային շարժիչներին:
Շատ գիտնականներ փորձարկումներին թերահավատորեն են մոտեցել, քանի որ EmDrive-ի աշխատանքը հակասում է ֆիզիկայի հիմնարար օրենքներին: Այդուհանդերձ, շարժիչն աշխատում է, իսկ NASA-ն հայտարարում է, որ շուտով տիեզերական արդյունաբերությունը կարող է մեկ քայլ առաջ կատարել:
EmDrive շարժիչը աշխարհին ներկայացվել էր դեռեւս 2006թ. բրիտանացի Ռոջեր Շոերի կողմից: Սակայն հայտնաբերողը գիտական շրջաններում ծաղրի է արժանացել: Գիտնականների մեծ մասը EmDrive հայեցակարգը համարել են սխալ եւ նույնիսկ խաբեբայություն՝ հայտարարելով, որ այն խախտում է իմպուլսի պահպանման օրենքը: 2003թ. Շոերը իր տեսության աշխատունակությունը ապացուցելու համար կառուցել է EmDrive շարժիչը:





























