Հնդկական իշխանությունները 40 հոգու վարձել են, որոնք կապիկների զգեստներով վախեցնելով քշելու են մակակներին Նյու-Դելիի խորհրդարանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս պահին հազարավորներ մակակներ քայլում են Դելիի փողոցներում, ներառյալ Նյու-Դելի շրջանը, որտեղ գտնվում է Հնդկաստանի կառավարությունը: Կապիկները խախտում են քաղաքի բնակիչների անդորրը. նրանք գրհում են այգիները, գրասենյակներն ու նույնիսկ հարձակվում են մարդկանց վրա, խլում ուտելիքը:
Հատուկ ուսուցում անցած աշխատակիցները կապիկների զգեստներով լանգուրների ձայներ են արտաբերելու, որպեսզի վախեցնեն մակակներին:
Ավելի վաղ Դելիի իշխանությունները կիրառել են իրական լանգուրների, որպեսզի վեխեցեն կատաղած մակակներին, սակայն ավել ուշ կենդանիների պաշտպանները քաղաքային իշխանությունների դեմ հայց էին ներկայացրել լանգուրներին փակի տակ պահելու համար:
Մեծ թվով կապիկները հնդկական մայրաքաղաքի փողոցներում մեգապոլիս բնակիչների հնագույն խնդիրներից է: Եղել են նախադեպեր, երբ մակակներն անկարգություններ են առաջացրել մետրոյի վագոններում, ինչպես նաեւ ներթափանցել են խորհրդարանի շենք, վարչապետի եւ պաշտպանության նախարարի գրասենյակ:











