Ուկրաինական բջջային ծառայություններն օգոստոսի 5-ին կդադարեցնեն աշխատանքը Ղրիմի թերակղզու տարածքում: Այդ մասին օգոստոսի 2-ին նշել է Ղրիմի փոխվարչապետ, ներքին քաղաքականության, կապի եւ տեղեկատվության նախարար Դմիտրի Պոլոնսկին, հաղորդում է «Ղրիմինֆորմը»:

Նախարարի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաջորդ շաբաթվա սկզբին ուկրաինական բջջային օպերատորները ծրագրում են անջատել բջջային կապը Ղրիմում: «Կարող են միաժամանակ մի քանի օպերատոր լինել: Մենք տեղեկություն ունենք, որը մենք ստացել ենք անմիջապես ընկերության ներսում»,- ասել է Պոլոնսկին: Նրա խոսքով՝ուկրաինական իշխանությունների գործողություններն անակնկալ չէին Ղրիմի ղեկավարության համար: «Մեզ համար սա նորություն չէ, քանի որ մենք տեսել ենք, թե ինչպես էին փորձում անջատել էլեկտրականությունն ու ջուրը, իսկ սա նույն քաղաքականության օրինաչափ շարունակությունն է, որը վարում է կիեւյան ղեկավարությունը Ղրիմի Հանրապետության նկատմամբ: Մենք պատրաստ էին, ուստի մոտ մեկ ամիս առաջ ակտիվ արշավ սկսեցինք ՂՀ տարածքում քարտերի տարածելով, որոնք հնարավորություն են տալիս Ղրիմի բնակիչներին շփվել»,- նշել է փոխվարչապետը: Նա նշել է, որ ոչ բոլոր ղրիմցիներն երն ռուսկան օպերատորների քարտերից ձեռք բերել +7 կոդով՝ հաշվի առնելով ուկրաինական ընկերությունների աշխատանքի շարունակությունը: Նախարարը հաղորդել է, որ այս պահին ռուսական բջջային օպերատորների մոտ 700 հազար քարտեր են վաճառվել, սակայն դեռ ոչ բոլորն են ակտիվ, քանի որ ուկրաինական կապը շարունակում է աշխատել: «Այս կապակցությամբ մենք դիմում ենք Ղրիմի բոլոր բնակիչներին, որ մոտավորապես հաջորդ շաբաթվա սկզբին տեղի կունենան տեխնիկական անջատումներ, եւ կոչ է անում բոլորին, ովքեր ձեռք բերված քարտեր ունեն, սկսել օգտվել դրանցից, իսկ նրանք, ովքեր դեռ քարտ ձեռք չեն բերել, դիմել մոտակա սրահին ու +7 կոդով քարտ գնել»,- ընդգծել է Պոլոնսկին: