Ամերիկյան Օհայո նահանգի ղեկավարությունը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված տեղի մշակման սարքավորումների ջրերում միկրոցիստինի հայտնաբերման հետ, որը ցիանոբակտերիաներ է արտազատում: Արտակարգ դրության գոտում են գտնվում ավելի քան 400 հազար բնակիչներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Արտակարգ դրության գոտում է գտնվում Տոլիդո քաղաքը եւ նրան հարակից Լուկաս շրջանը:
«Մի օգտագործեք, մի խմեք, մի պատրաստեք, եւ անգամ մի եփեք Տոլիդոյի ջուրը: Ռեստորանները պետք է փակվեն մեկ օրով»,-ասված է տեղի իշխանությունների հաղորդագրությունում:
Օհայո նահանգի իշխանությունները հայտարարել են, որ այդ նախազգուշացումը կանխարգելիչ նշանակություն ունի: Ներկայումս վարակվածների մասին տեղեկություններ չկան: Քաղաքը ջուր է ստանում Էրի լճից, որը ներառված է Մեծ Լճերի համակարգում:





























