Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը վեց համալսարաններ է որակավորել, որոնք թույլ են տալիս մասնագետներ պատրաստել կիբերպաշտպանության եւ տվյալների պաշտպանության ապահովման ոլորտում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Որակավորված գիտական հաստատությունների ցուցակում են Օքսֆորդի համալսարանը, Լանքասթերի համալսարանը, Լոնդոնի համալսարանն ու Էդինբուրգի համալսարանը: Կենտրոնը նաեւ նախնական որակավորում է տվել Քրենֆիլդի համալսարանին: Այնտեղ թույլ է տրվում դասախոսություններ կարդալ տեղեկատվական անվտանգության եւ կիբերպաշտպանության վերաբերյալ: նախնական որակավորում է հանձնվել նաեւ Սուրեյի համալսարանին:
Նախարարների կաբինետի քարտուղար Ֆրենսիս Մոդը հայտարարել է, որ կիբերպաշտպանությունը բրիտանական տնտեսության համար Կառավարության ծրագրի կարեւորագույն մասն է դարձել:





























