ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի հայ բնակչուհին անհետ կորել է երեք ամիս առաջ: Գլենդելի ոստիկանությունը որոնում է 35-ամյա կնոջը, ում վերջին անգամ տեսել են մայիսին, տանից ընկերոջ հետ դուրս գալիս, հայտնում է Glendale News Press-ը:
Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութի խոսքով, մայիսի 9-ին Անի Կարապետյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ընտանիքի անդամներն ահազանգել են ոստիկանություն: Ազգականները հայտնել են, թե չեն ճանաչում ընկերոջը, եւ չգիտեն՝ ինչ մեքենա է նա վարում:
Ըստ նկարագրության, Անի Կարապետյանն ունի 1,7 մետր հասակ, 61 կգ քաշ, սեւահեր , շագանակագույն աչքերով եւ փղի դաջվածքով
Անիի հայրը՝ Արմեն Կարապետյանը հայտնել է, թե դուստրը հոգեկան խնդիրներ ունի:





























