Մեկ ոստիկան զոհվել է ու եւս չորսը տուժել են օգոստոսի 3-ի գիշերը հյուսիսկովկասյան հանրապետության կենտրոնում գտնվող գյուղում իրենց մեքենաների գնդակոծության ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» http://ria.ru/ ՝ վկայակոչելով հանրապետության իրավապահ մարմիններում առկա աղբյուրին: ՆԳՆ շրջանային վարչությունը հաստատել է այդ տեղեկությունը:

Գերատեսչության մամուլի ծառայության տվյալների համաձայն՝ Դաղստանի Կիզիլյուրտի շրջանի Նոչ Չիրկեյ գյուղի մոտակայքում դաշնային «Կովկաս» մայրուղու վրա անհայտ անձինք գնդակոծել են ոստիկանական «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենան:

«Հարձակման հետեւանքով ոստիկանության մեկ աշխատակից զոհվել է, 4-ը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Կիզիլյուրտ քաղաքի հիվանդանոց»,- հաղորդում է գերատեսչությունը:

Տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբ: Հանցագործներին հայտնաբերելու համար «Վուլկան-4» գործողություն է հայտարարվել: