Պակիստանի Կարաչի նավահանգստի ափերին Արաբական ծովում փոթորիկի ժամանակ զոհվածների թիվը հասել է 39-ի:

Այս պահին Պակիստանի ռազմածովային ուժերը շարունակում են որոնել զոհերի մարմինները:

Ավելի վաղ հաղորդում էին 19 զոհերի մասին, չորսը համարվում են անհայտ կորած:

Հիշեցնենք, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 31-ին, երբ հազարավոր մարդիկ հավաքվել են Արաբական ծովի ափերին, որպեսզի տոնեն իսլամական Ուրազա-բայրամ տոնը: Կարաչի քաղաքի ղեկավարությունը կոչ է արել մարդկանց չխախտել մուսոնային անձրեւների ընթացքում լողալու արգելքը: Սակայն շատերն  անտեսում են արգելքը: