Իրաքում օգոստոսի 2-ին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ բախումների զոհ են դարձել անվտանգության ուժերի 30 ծառայող եւ քրդական զինված խմբավորումների(փեշմերգա) 16 զինվոր: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ծայրահեղականները փորձել են գրավել Մոսուլ քաղաքից արեւմուտք ընկած մի շարք ենթակառուցային օբյեկտներ:

Փեշմերգայի ուժերը գրոհայիններին դիմադրել են: Կատաղի մարտերում 100 գրոհային չեզոքացվել է, 38-ին ձերբակալել են: Քրդական խմբավորումների կորուստը կազմել է 14 զոհ: Ի վերջո ռադիկալներին հաջողվել է սեփական հսկողության տակ վերցնել երկու նավթային հանքավայր Զումար բնակավայրում: Ընդհանուր առմամբ այդ շրջանում օրական մոտ 20 հազար բարել նավթ է արդյունահանվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ինչպես հաղորդել են հանրապետության լրատվամիջոցները, կառավարական ուժերի 23 ներկայացուցիչներ զոհվել են անցյալ գիշեր սունի Ջուրֆ-էս-Սահր քաղաքի ականանետ գնդակոծության հետեւանքով: Այնտեղ շաբաթ օրը հակաահաբեկչական գործողության հետեւանքով սպանվել է իրաքցի 11 զինվոր ու «Ասիբ Ահլալ-Հաք» շիա խմբավորման  12 անդամ:

Սիրիայի հետ ահմանին բախումների ընթացքում զոհվել է փեշմերգայի եւս երկու զինվոր: