Հրթիռային հարձակման մասին վաղ նախազգուշացման համակարգի խորհրդային ռազմական «Կոսմոս-903» արբանյակը, կապված  շահագործման ավարտի հետ, օգոստոսի 4-ի գիշերը Երկրի վրա կընկնի: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Տիեզերական միջավայրի վերահսկողության ամերիկյան համակարգի տվյալները:

Ճշտված տվյալների համաձայն՝ արբանյակը մթնոլորտի խիտ շերտում կհայտնվի ու կդադարեցնեն բալիստիկ գոյությունը, ենթադրաբար, Բերինգի ծովի շրջանում:

Սպասվում է, որ խիտ շերտում հայտնվելուց հետո արբանյակը կոչնչանա, դրա առանձին հատվածներ կարող են Երկրի մակերեւույթին հասնել:

Նաեւ նշվում է, որ օգոստոսի 4-ի երկրորդ կեսին կընկնի եւս մեկ արբանյակ՝ «Կոսմոս-1151»:  Այն մթնոլորտի խիտ շերտերում կհայտնվի Կարսկի ծովի շրջանում:

Ավելի վաղ հաղորդում էին, որ արբանյակը Երկրի վրա կհայտնվի օգոստոսի 2-ին:

Խորհրդային արբանյակը տիեզերակայանից մեկնարկել է 1977թ.-ի ապրիլի 11-ին: Ավելի վաղ գրանցվել էր «Կոսմոս-903»-ի երկու հատվածի բալիստիկ գոյության դադարեցում: