Չինաստանի հարավային Յուննանի նահանգում օգոստոսի 3-ին տեղի է ունեցել երկրաշարժ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ: Չինական լրատվամիջոցների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Փրկարարների խմբերն արդեն երկրաշարժի վայր են մեկնել:

Ինչպես նշում է Ինտերֆաքսը, ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն, երկրաշարժը 6.1 մագնիտուդ ուժգնությամբ էր, սակայն այն տեղի է ունեցել երկրի խիտ բնակեցված շրջանում, ուստի հետեւանքներն անկանխատեսելի են: