Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ զինվորը, որին ավելի վաղ ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների կողմից պատանդառված էին համարում, ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է: Այս մասին գրում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով Associated Press գործակալությանը:
Աղբյուրի տեղեկացմամբ, 23-ամյա Խադար Գոլդինը զոհվել է օգոստոսի 1-ին: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հանդիպել է զինվորի ընտանիքի հետ:
Ավելի վաղ իսրայելական բանակը մի քանի հզոր օդային հարված էր հասցրել Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքի ուղղությամբ, որտեղ, ենթադրաբար, զինվորին գերի էին վերցրել: Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել էր, որ տեղեկություններ չունի Գազայի հատվածում անհետացած իսրայելական զինվորի մասին:





























