Ճապոնական Օկինավա կղզու մոտ տեղի է ունեցել երկրաշարժ 5.7 մագնիտուդ ուժգնությամբ: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 6.2 կմ խորության վրա, Օկինավայի մայրաքաղաք Նախայից 200 կմ հյուիսի-արեւելք: Ճշտվում է, որ ցունամիի վտանգ չի առաջացել:

Երկրաշարժի հասցրած վնասների մասին տվյալներ դեռ չկան: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ նույնպես չեն ստացվել: